Հյուսիսային Կառոլինայի եկեղեցում հրաժարվել են Ջո Բայդենին հաղորդագրություն տալուց
Ամերիկայի Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրությունների նախագահի թեկնածու Ջո Բայդենին Հյուսիսային Կարոլինայում գտնվող կաթոլիկ եկեղեցիներից մեկում հրաժարվել են հաղորդություն տալ:
Եկեղեցու քահանա Ռոբերտ Է. Մորիի խոսքով՝ ոչ մի կաթոլիկ քահանա չի կարող հաղորդություն տալ մի մարդու, ով դեմ է հանդես գալիս քրիստոնեական սկզբունքներին:
Այդ ամենի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ Բայդենը բազմիցս դրական կարծիք է հայտնել արհեստական ճանապարհով հղիության ընդհատմանը: Բայդենի աշխատակազմը չի մեկնաբանել միջադեպի մանրամասները: