BBC-ի եթերում, ըստ էության, Մնացականյանի շուրթերով ինքը` Փաշինյանն է խոսել. Հայկ Մարտիրոսյան
Մնացականյանն անշուշտ ապապետական և ապազգային ելույթ ունեցավ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Հետո ծաղրեց և անարգեց մեզ` իր այդ հարցազրույցը ներկայացնելով որպես նորմալ և իբրև թե դրվատելով իբրև թե բազմակարծությունն ու քննադատության առկայությունը Հայաստանում:
Չհեռացնելով նրան պաշտոնից` այս վարչապետը հաստատում է, որ ինքը համաձայն է նրա հետ:
Կարող ենք համարել ուրեմն, որ BBC-ի եթերում, ըստ էության, Մնացականյանի շուրթերով ինքը` Փաշինյանն է խոսել:
Դժվա՞ր է արդյոք դա հասկանալը: Ակնհայտորեն, բազում ինքնախաբեամոլների համար` այո»: