Գարեթ Բեյլը ձմռանը կհանվի վաճառքի
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլն արդեն իսկ ձմռանը կհեռանա Արքայական ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Թիմի ղեկավարությունը մտածում է այս ձմռանը վաճառել Բեյլի տրանսֆերը։ Ֆուտբոլիստի և թիմի ղեկավարների միջև դեռ կոնֆլիկտ կա։
Այս ամենը սրվեց այն ժամանակ, երբ ազգային հավաքականի կազմում Բեյլը վնասվածք ստացավ։