Սիրիայում անվտանգության հետ կապված իրավիճակը բարդ է մնում
ԱՄՆ իշխանություններն ուտիլիզացրել են «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքրա Ալ Բաղդադիի մարմինը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Մայք Միլին,- գրում է CBS News-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ալ Բաղդադին ամերիկյան զինվորականների մոտենալու պահին պայթեցրել է մահապարտի բաճկոնը։ «Նրա մնացորդների ուտիլիզացիան արդեն կատարվել է, այն արվել է պատշաճ կերպով»,- Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Միլին։ Միլին նշել է, որ Պենտագոնում կան այն մարտարշավի տեսագրություններն ու լուսանկարները, որի ժամանակ սպանվել է ԻՊ-ի ղեկավարը։
Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը զգուշացրել է, որ «Սիրիայում անվտանգության հետ կապված իրավիճակը բարդ է մնում»։ Միաժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ի պարտականությունների մեջ չի մտնում «յուրաքանչյուր վեճի լուծման համար ոստիկանի դեր կատարելը»։