Ամենաշատ գումարը պետք է ես տուն տանեմ՝ ամենաբարձր աշխատավարձը իմն է․ Արման Սարգսյան
Պետք է լինել հետևողական, պահանջել, որ որևէ մեկը նույնիսկ մտքով չանցկացնի, որ կարելի է ինչ-որ համակարգված կոռուպցիոն մեխանիզմներ մշակել։ Այս մասին ԱԺ-ում 2020 թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
«Որևէ տեղ չկա, որ մենք պետք է կոռուպցիայի դեմ պայքարենք, բայց որևէ տեղ ներառված չէ նաև, որ որևէ մեկին թույլատրված է իրականացնել կոռուպցիոն գործարքներ։ Հետևապես, վերևից սկսած տրված է հանձնարարական՝ առաջին օրվանից հետևել բարեվարքության կանոններին և մոտավորապես այս բնույթի՝ «ինչպես կցանկանաք, որ վերաբերվեն ձեզ, նույն տրամաբանությամբ վերաբերվեք քաղաքացիներին»»,- ասաց նա։
Նա նաև ընդգծեց, որ եթե ոտիկանությունում որևէ մեկն իրենից շատ գումար տանի տուն՝ նշանակում է առկա են կոռուպցիոն ռիսկեր։
«Ես մի քանի անգամ նշել եմ, որ ոստիկանությունում ամենից շատ գումար պետք է տանեմ տուն ես, քանի որ ամենաբարձրն իմ աշխատավարձն է: Հետևապես, եթե որևէ մեկն ինչ-ինչ պայմաններից ելնելով, ավելի բարձր վարձատրվի, կամ ինքն իրեն վարձատրի, ուրեմն կան կոռուպցիոն ռիսկեր: Հետևողական ենք լինելու և իրենց նկատմամբ կիրառելու ենք բոլոր տեսակի միջոցները»,- եզրափակեց ոտիկանապետի Ժ/պ-ն։