Պոչետինոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետնինոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն։ Այս մասին տեղեկանում ենք Sport1 կայքից։
Մյունխենյան թիմը կհրավիրի Պոչետինոյին, եթե Նիկո Կովաչը հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ավելի վաղ նշվում էր, որ մյունխենյան ակումբը կարող է գլխավորել «Լայպցիգ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։