Վրաստանում հաքերները կոտրել են երկրի նախագահի կայքն ու այնտեղ տեղադրել Սաակաշվիլիի լուսանկարը
Անհայտ մարդիկ կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքն ու այնտեղ տեղադրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Վրաստանի նախագահի խորհրդականի խոսքով՝ կայքը կոտրելու մասին տեղյակ են եղել առավոտյան 10։00-ին։
Հաքերները տեղադրել են Սաակաշվիլիի նկարը, որի վրա գրված է եղել․ «Ես կվերադառնամ»։ Կայքն այս պահին որոշ ժամանակով արգելափակված է։