Կրեմլը չի հավատում, որ ամերիկացիները սպանել են Ալ-Բաղդադիին
Կրեմլում չեն հավատում, որ ամերիկացի զինվորականները սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադիին։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։
Ալ-Բաղդադիի ոչնչացման կասկածի մասին խոսել է անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ այս լուրին հավատալու համար ռուս զինվորականներից պետք է իմանալ, թե արդյոք Սիրիայում եղել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր։
Նա հավելել է նաև, որ այս լուրը չի կարող բացասական կարծիքներ առաջ բերել ռուսական իշխանությունների մոտ։