Պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը և մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտին մի գրեք. Աշոտյանը՝ Մնացականյանին
Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նախարարը քաղաքական և հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության և ժողովրդավարության գոյությանը։
Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչև իշխանափոխություն նման բազմակարծություն և բացատություններ «Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ունեին։ Իսկ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում և հռչակվում «ազգի դավաճան»։
Ուստի, պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը և մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտին մի գրեք։ Դուք դրա հետ նույնքան կապ ունեք, որքան ես՝ Նիկոլի և իր թիմի բյուջեի հաշվին միլիոնավոր դոլարների հասնող կայֆերի հետ։
Մնացած, բովանդակային կռուտիտները «Лёлик и Болик» մուլտֆիլմի մակարդակի են։ Բայց քանզի ասվում են ԱԳ նախարարի շուրթերով, ապա մոտ օրերս կրկին առանձին կանդրադառնամ Արցախի հարցում այս իշխանությունների կողմից որդեգրված «կարգավիճակ և անվտանգություն» թեզերի վտանգավորությանը։
Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաև, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն»։