Ռուս ուսուցիչներն այլևս չեն կարող նամակագրություն ունենալ Viber, Whatsapp, Facebook հավելվածներում
Ռուս ուսուցիչներն այլևս չեն կարող օգտվել և միմյանց նամակներ գրել օտար հավելվածներով: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Այժմ ուսուցիչները չեն կարող օգտվել Viber, Whatsapp, Twitter, Facebook, Mail.ru Group, Gmail, Yahoo, Google, Jabber, Livejournal հավելվածներից:
Նշվում է, որ մի շարք հարցեր քննարկելու համար պետք է այդ ամենն իրականացվի հեռախոսով և ընդհանրական ժողովների ժամանակ:
Նշենք, որ առայժմ այս լուրին չկա պաշտոնական անդրադարձ: