Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով կբացակայի երկար ժամանակ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերը խոսել է Պոլ Պոգբայի վնասվածքի մասին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Չեմ մտածում, որ մենք Պոգբային կտեսնենք դեկտեմբեր ամսին: Նա բաց կթողնի որոշ ժամանակ: Նրան ժամանակ է պետք, որպեսզի ամբողջովին վերականգնվի:
Կգա դեկտեմբերը և մենք միգուցե տեսնենք նրան դաշտում»: