Փրկարարները Պերմում գտել են երեկ կորած ինքնաթիռն ու օդաչուի դին
Փրկարարները գտել են ռադարներից դուրս եկած ինքնաթիռը, որը թռչել է Պերմ քաղաքից: Այս մասին տեղեկանում ենք Tacc լրատվական գործակալությունից: Նշվում է, որ թեթև մարդատար ինքնաթիռը կորել է շաբաթ օրը:
Նշվում է, որ ինքնաթիռը ընկել է հենց Պերմի երկրամասում: Փրկարարները գտել են ինքնաթիռի ընկնելու վայրը և տեղում աշխատանքներ իրականացնելու ժամանակ գտել են օդաչուի դին:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: