Նոր Զելանդիայի լողավազաններից մեկում քիմիական թունավորում է ստացել 32 մարդ
Նոր Զելանդիայի Լեվին քաղաքում 32 մարդ է տուժել՝ հանրային լողավազանում քիմիական տարրերի արտահոսքից: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանրային լողավազանն ինչ-որ մի պահի սկսել է ծխալ, լողավազանում գտնվողներն անմիջապես դուրս են եկել այնտեղից: Տուժածների մեծ մասին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, մի քանի մարդ էլ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի մանրամասները պարզվում են: