Փաշինյանը Ջիգարխանյանին խոստացել է Հայաստանում հյուրախաղեր կազմակերպել նրա թատրոնի համար (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին:
Փաշինյանի հետ զրույցում Ջիգարխանյանը նշել է, որ կյանքում շատ բանի է հասել, սակայն զգացել է, որ հայրենիքի կարոտն ուրիշ զգացողություն է իր համար:
Ջիգարխանյանը խնդրեց նաև հյուրախաղեր կազմակերպել Հայաստանում իր թատրոնի համար: Փաշինյանը խոստացավ. «Հլը կտեսնենք, մի բան կանենք»: