Մխիթարյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի «Միլան»-ի դեմ խաղին
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Մխիթարյանը մարզվում է անհատական ծրագրով, սակայն դեռ չի մարզվում ընդհանուր թիմի հետ»։
Ընդգծենք, որ կիրակի օրը «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Միլան»-ին և ակնկալվում էր, որ Մխիթարյանի վերադարձը կլինի հենց այդ հանդիպմանը։