Իմ կողմից լրագրողին «Ներսես Շնորհալու» շքանշան՝ Հայաստանին մատուցած ծառայության համար. Ստեփան Դանիելյան
BBC-ի լրագրողին շնորհակալություն եմ հայտնում փայլուն հարցազրույցի համար։ Իր պրովոկացիաներով մեզ ցուցադրեց Հայաստանի դիվանագիտության խղճուկ վիճակը, նաև արտգործնախարարի պատրաստվածության մակարդակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Իմ կողմից լրագրողին «Ներսես Շնորհալու» շքանշան Հայաստանին մատուցած ծառայության համար։
Հիմա անդրադառնամ ընդամենը մեկ ասպեկտի։ Եթե Մնացականյանը գովազդում է «հեղափոխությունը», իսկ Հին Հայաստանը ներկայացնում է որպես հանցագործ ռեժիմ, ապա ճիշտ է անում լրագրողը, որ մեր հաղթանակները ներկայացնում է որպես պատերազմի հանցագործություններ։ Իրոք, ոնց են կարող հանցագործներն արդար պետերազմ վարել»։