Ես ցանկանում եմ դառնալ աշխարհի չեմպիոն․ Լիոնել Մեսսի
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է իր ցանկությունների ու երազանքի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես ցանկանում եմ դառնալ աշխարհի չեմպիոն: Սակայն չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխեի իմ կարիերայում, որ նվաճեի Աշխարհի գավաթը: Այս նվաճումներն ինձ տվել է Աստված։ Ես նույնիսկ չէի կարող երազել այն ամենի մասին, ինչի հասել եմ: Ես արդեն ստացել եմ ավելին, քան պատկերացնում էի»։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին դեռ չի դարձել աշխարհի չեմպիոն։