Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
Մամուլ

«168 ժամ». Մոսկվան Երևանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի մրցույթի տապալման համար

168 ժամ» թերթը գրում է.

«Մոսկվան Երեւանի հետ շփումների ընթացքում բարձրացնելու է զենքի վաճառքի մրցույթի տապալման թեման: Նախօրեին ռուսական մի քանի առաջատար լրատվամիջոցներ, ինչպես «Ռիա Նովոստի» գործակալությունն ու ՌԲԿ (РБК) հեռուստաալիքի կայքէջը, հայտնեցին, որ Մոսկվան Երեւանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի մրցույթի տապալման պատռճառով, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը: Հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել, որի հաղթող էր ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Ըստ հաղորդագրության՝ շուտով հայտնի է դարձել, որ մրցույթը փակված է՝ առանց պարզաբանումների։ Օգոստոսին ընկերությունը դիմել է փաստաբանի, որը Հայաստանում ներկայացնում է ընկերության շահերը․ արդյունքում հայց է ներկայացվել։

«Ռիա Նովոստիի» հրապարակման համաձայն՝ բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է եւ առաջիկայում դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին։ Ըստ նույն աղբյուրի՝ փաստաթուղթը ստորագրել է «Մինպրոմտորգի» ղեկավարի տեղակալ Օլեգ Ռյազանցեւը, այն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եւ դրանում մասնավորապես մատնանշվում է, որ ORSIS-ի՝ մրցույթին մասնակցության հայտը «առանց հիմնավորումների մերժվել է», իսկ բուն ընկերությունն «առանց փաստարկման ընդգրկված է անբարեխիղճ մատակարարների ցանկում»։

Բողոքի նոտայում նշվում է նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած՝ ընկերությունն օրենքով փոխհատուցում պետք է վճարի այն բանից հետո, երբ հաղթել է մրցույթը եւ ինքն է հրաժարվել գործարքի կնքումից։ Դավիթ Տոնոյանին, ըստ ռուսական հրապարակումների, կոչ է արվում միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ փաստաթուղթ կամ նամակ եւ պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ ՌԴ ԱԳՆ-ում տեղյակ են այդ խնդրից:

«Այն բարձրացվելու է հայկական կողմի հետ շփումների ընթացքում»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել էր «Ռիա Նովոստիի» հրապարակումը՝ նշելով, որ «Oրսիսի» հետ կապված այս թեման, տարատեսակ անանուն աղբյուրների եւ անհասկանալի մղումների պատճառով, ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում