Սիրիայում անհետ կորել է 50 ռուս
Ավելի քան 50 ռուս իրենց երեխաների հետ, որոնց պահում էին Սիրիայում, քանի որ կապ ունեին ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ, կորել են ճամբարից։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ նրանք փախել են ճամբարում խմբակային փախուստի ժամանակ։ Այդ ամենը տեղի է ունեցել Սիրիայում թուրքերի կողմից ռազմական գործողություն իրականացնելուց առաջ։
Ճամբարը գտնվում էր քրդերի վերահսկողության տակ։