Փաշինյանը պարգևատրել է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում․
«Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին պարգևատրում եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- գրել է Փաշինյանը։