2018-ի սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով․ Ավինյան
2019թ.-ի սեպտեմբերին 2018թ.-ի սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը ներկայացրել է հետևյալ ցուցանիշները․
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11%-ով։ Շինարարության ծավալն աճել է 4.2%-ով։ Առևտրի շրջանառությունն աճել է 7.5%-ով։ Ծառայությունների ծավալը աճել է 15.1%-ով։ Արտաքին առևտրաշրջանությունն աճել է 30.1%-ով։ Արտահանումն աճել է 33%-ով։ Ներմուծումը աճել է 28.8%-ով։