Ոստիկանները երիտասարդին բերման են ենթարկել գողությունից րոպեներ անց
Հոկտեմբերի 24-ին վաղ առավոտյան, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Մոսկովյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկից գողություն է կատարվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգից րոպեներ անց Կենտրոն վարչական շրջանում գիշերային ուժեղացված ծառայություն իրականացրած ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները մի երիտասարդի բերման ենթարկեցին բաժին։ Պարեկող ոստիկանները հետապնդել էին նրան ու Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում բռնել։
Հետագա միջոցառումներով ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածը այլ անձանց հետ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում մի շարք գողություններ է արել։ Միջոցառումները շարունակվբում են այդ անձանց ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։