Եթե տխրահռչակ Բաբաջանյանը հայտարարում է, որ Նաիրի Հունանյանն ադեկվատ է, ուրեմն ինչ-որ բան են նախաձեռնում․ պատմաբան (տեսանյութ)
Նաիրի Հունանյանին օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ պատահական չէ նաև, որ Նաիրի Հունանյանի հետ հանդիպել է նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Մենք չենք կարող սուրճի բաժակ նայել ու ասել՝ ինչ կլինի, բայց այս իշխանություններից, որ սրբություն չունեն և չեն կանգնում ոչ մի բանի առաջ, ամեն ինչ կարելի է սպասել։ Ու եթե էդ տխրահռչակ Արման Բաբաջանյանը հանդիպել է ու հայտարարում է, որ Հունանյանն ադեկվատ է, ուրեմն ինչ-որ բան նախաձեռնում են»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում