Ջուլիան Ասանժին Լոնդոնում տանջանքների են ենթարկում
Իրավապաշտպան Քրեյգ Մյուրեյը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին ամենայն հավանականությամբ տանջանքների են ենթարկում բրիտանական բանտում:
Իրավապաշտպանը, ով ներկա է գտնվել օրերս Լոնդոնյան դատարանում Ասանժի արտահանձման գործի քննությանը նշում է, որ Ասանժը մտացրիվ է եղել, դժվարությամբ է ինքնակամ որևէ շարժում կատարել:
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ պահվածք ունեն այն մարդիկ, ովքեր տանջանքների են ենթարկվում: Ջուլիան Ասսանժը հենց այդպիսի պահվածք ուներ»,- նշում է իրավապաշտպանը:
«Ես մանրամասն տեղեկություններ չունեմ, սակայն գիտեմ, որ Ասանժը պահվում է լրիվ մեկուսացված ռեժիմով, նրան անընդհատ հսկում են, միայն 45 րոպե կարող է զբոսնել մեկուսարանում:
Հիշեցնենք, որ Ասանժի արտահանձման գործը քննվում է Վեստմինստերյան դատարանում: Նրան բռնաբարության մեղադրանք է ներկայացված Շվեդիայում, իսկ ԱՄՆ-ն նրան պետական դավաճանության մեջ է մեղադրում: Երկու երկրներն էլ դիմել են Անգլիային՝ Ասանժին արտահանձնելու պահանջով: