ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Հասարակություն

Դեղատան աշխատակցի նկատմամբ զինված ավազակային հարձակման գործով բացահայտվել է նաև թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ:

2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և ատրճանակով զինված անձը ներխուժել է դեղատուն, սպառնալով հափշտակել դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երիտասարդը, դիմակավորված և ատրճանակով զինված, մտել է Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող դեղատուն և դեղատան աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել ու հափշտակել դրամարկղում առկա գումարը: Իսկ երբ դեղատան աշխատակիցը փորձել է վնասազերծել դեղատուն ներխուժած անձին, վերջինս ատրճանակից կրակոց է արձակել դեղատան աշխատակցի ուղղությամբ ու դիմել փախուստի:

Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նաև երիտասարդի կողմից կատարված այլ հանցագործություն ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս հոր հետ միասին, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, պատրաստել և իրենց տան նկուղային հարկում պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 70,01 գրամ հաստատուն քաշով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է նրանց բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի՝ 1992 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: