Ջեֆֆ Բեզոսը մի քանի ժամում 7 միլիարդ դոլար է կորցրել
Amazon -ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, ով գլխավորում է Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, մի քանի ժամում շուրջ 7 միլիարդ դոլար գումար է կորցրել:
Պատճառն այն է, որ երբ Amazon-ը երրորդ եռամսյակի տվյալներն է հրապարակել, պարզվել է, որ օնլայն պորտալը հետընթաց է գրանցել: Այդ իսկ պատճառով ընկերության գինը նվազել է 6.6%-ով:
Մինչ այդ ընկերությունը գնահատվում էր 56.7 միլիարդ դոլար: Եթե այսպես շարունակվի, մեծ է հավանականությունը, որ շուտով Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում իր տեղը կզիջի Բիլլ Գեյթսին, ով երկրորդ հորիզոնականում է գտնվում: