Կալիֆոռնիայում խոշոր հրդեհը այրել է մի քանի տասնյակ տներ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում փրկարարները պայքարում են անտառային հրդեհների դեմ, որն արդեն հասցրել է այրել 4 հազար հեկտար տարածք։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հրդեհը հանգցնելու աշխատանքներին խանգարում է քամին և բարդ ռելիեֆը։ Այս եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։
Հրդեհը ոչնչացրել է տասնյակ տներ։ Առանց լույսի է մնացել մոտ կես միլիոն մարդ։