Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները դեմ են Ժոզե Մոուրինյուի վերադարձին
Իսպանական «Ռեալ»-ում դեռ խոսվում է Զիդանի հեռացման ու նոր մարզչի հրավիրման մասին։ Այս պահի դրությամբ քննարկվում է Ժոզե Մոուրինյուի տարբերակը։
Իսպանական AS մարզական պարբերականը գրում է, որ արդեն հիմա իսպանական ակումբի ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնում Մոուրինյուի հավանական վերադարձի լուրին։
Ընդգծենք, որ Մոուրինյուն մեկ անգամ արդեն մարզել է իսպանական ակումբը։