ԱՄՆ-ն 500 հոգանոց զորք կուղարկի Սիրիա
ԱՄՆ-ի իշխանությունները մտադրված են Սիրիա ուղարկել 500 զինվորականի, ովքեր կվերահսկեն Սիրիայի հյուսիսում գտնվող նավթարդյունաբերական կենտրոնները։ Այս մասին տեղեկացնում են ամերիկյան պարբերականները։
Նշվում է նաև, որ ծանր ռազմական տեխնիկան նույնպես պիտի տեղափոխվի այդտեղ։
Այս ամենն ԱՄՆ-ն կանի Սիրիայի շուրջ կայանալիք առաջիկա բանակցությունների ֆոնին։