Դիկտատոր Ֆրանկոն կվերահուղարկավորվի
1939-1975 թվականներին Իսպանիան ղեկավարած դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի մարմինը կվերահուղարկավորվի:
Վերջինիս մարմինը պետք է տեղափոխվի Էլ -Պարդոյի գերեզմանատուն, որտեղ թաղված է Ֆրանկոյի կինը: Արարողությանը ներկա գտնվելու համար Մադրիդ են ժամանել Ֆրանկոյի թոռներն ու հարազատները:
Ֆրանկոյի վերահուղարկավորման արարողությանը կարող են միայն ներկա գտնվել նրա հարազատները, այլ անձանց, այդ թվում և լրագրողների մուտքն արգելված է: