Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց․ Հովհաննես Քոչարյանն ազատվեց փոխոստիկանապետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր՝ հոկտոմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում: