Չինաստանն արևմտյան երկրների համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը․ Մարկ Էսպեր
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսանկյունից Չինաստանն արևմտյան երկրների համար ավելի մեծ
վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը:
«Եվրոպան ևս սկսել է Չինաստանի կողմից վտանգն ընդունել: Ուղղակի Եվրոպան սովոր է, ուշադրություն դարձնել անմիջապես հարևան երկրների ագրեսիային, ինչպես Ռուսաստանն է, քան առավել հեռու գտնվող ագրեսիվ երկրներին՝ ինչպես Չինաստանը»- ասել է Էսպերը:
Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն օգտագործում են իրենց ներուժը, որպեսզի փոխեն աշխարհում ստրատեգիական իրավիճակը: