Էդվարդ Սնոուդենը մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից
ԱՄՆ կենտրոնական հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից: Այդ մասին հայտնել է Սնոուդենի փաստաբանը:
2013 թվականին Սնոուդենը դիմել էր 27 երկրի՝ ապաստան հայցելով նրանցից, սակայն նրան մերժել էին, վերջին շրջանում Ֆրանսիան հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցը:
Սնոուդենի փաստաբանի խոսքով՝ ոչ ոք նրան չի ստիպում հեռանալ Ռուսաստանից և ինքն է որոշում, թե ինչ անի և որտեղ ապրի: Մոտակա ժամանակներում Սնոուդենը Ռուսաստանը լքելու միտք չունի: