Ռուսաստանը Սիրիա է ուղարկում հավելյալ զորք և տեխնիկա
Ռուսաստանը պատրաստվում է Սիրիա ուղարկել 276 ռազմական ոստիկան, ինչպես նաև 33 անուն տեխնիկա։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այս ամենը կապված է նոր առաջադրանքների հետ։ Նա ընդգծել է նաև, որ այս պահին արաբական երկրում իրական մարտական տեխնիկա չկա։
Այս ամենի հետ մեկտեղ Սիրիայի ու Թուրքիայի սահմանին են մոտեցել նաև ռուս ռազմական ոստիկանները։