Ղազախստանի քաղաքացին վիճակախաղով շահել է 1 միլիոն դոլար
Ղազախստանի բնակիչ Հուսեին Էրեմեշևը լոտոյով շահել է 1 միլիոն դոլար: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նշվում է, որ լոտոյի խաղարկությունն ընթացել է Դուբայում: Նա լոտոն գնել է առցանց և այս պահին նրա հետ դեռ կապ չեն հաստատել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դուբայում նույնքան գումար շահել էր Հնդկաստանի մի քաղաքացի: