Որոշների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինը՝ կրճատվել․ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է նախարարների աշխատավարձերի հարցին
Մեր ընդունած որոշման արդյունքում որոշ նախարարների և պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինը՝ կրճատվել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 23-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ նախարարների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին։
Մարուքյանին մասնավորապես վրդովել էր այն փաստը, որ վարչապետի որոշումը միլիոնավոր դրամներով հերթական պարգեւավճարների մասին գաղտնի է եղել։
Մանրամասն՝ տեսանյութում։