Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիա»-ն
Դորտմունդի «Բորուսիա»-ն քննարկում է Ժոզե Մոուրինյուին հրավիրելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:
Ներկայիս գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրին թիմի ղեկավարները ժամանակ են տվել, որպեսզի նա բարելավի ակումբի դիրքերը մրցաշարային աղյուսակում: Առաջիկա խաղերին կորոշվի թիմի գլխավոր մարզչի ճակատագրի հարցը:
Արդեն այս պահին ակումբը դիտարկում է Մոուրինյուին հրավիրելու տարբերակը: