Թեման սպառված է, իսկ էժան դիվիդենտը՝ վերցրած, էլ ու՞մ է հետաքրքիր, թե ով և ինչի համար սպանեց Արթուրին բանտում. Արթուր Ղազինյան
Մենակ ինձ մոտ է՞ տպավորություն, որ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան հանգամանքներն այլևս հետաքրքիր չեն մեր իշխանությունների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արթուր Ղազինյանը:
«Ոնց հասկացա, PR տեղ չկա այլևս, դատախազության դիմացից live մտնելու ու գլխավոր դատախազին «քուանշ» ասելու կարիք չկա։
Թեման սպառված է, իսկ էժան դիվիդենտը՝ վերցրած։ Էլ ու՞մ է հետաքրքիր, թե ով և ինչի համար սպանեց Արթուրին բանտում...
Հ.Գ. Իսկ Մանվել Գրիգորյանի կյանքը ինչ որ մեկին Հայաստանում հետաքրքրում է՞, թե՞ Երևանի կենտրոնում երեք ոստիկան սպանած ահաբեկիչ «հերոսներին» հաց տանելն ավելի պատվաբեր է, քան ադրբեջանի 5 շրջան գրավելն ու հազարավոր ադրբեջանցի ոչնչացնելը»,- գրել է նա՝ օգտագործելով #անստանդարտ_իրավապաշտպան և #դատարկ_պուպուլիզմ հեշթեգերը: