«ՊՍԺ»-ում Նեյմարը 126 հանդիպումներից մասնակցել է միայն 63-ին
Բրազիլացի հարձակվող Նեյմարը «ՊՍԺ» գալուց հետո բաց է թողել թիմի հանդիպումների ուղիղ կեսը:
27-ամյա բրազիլացին 2017 թվականից հետո թիմի 126 հանդիպումից մասնակցել է միայն 63-ում:
Վնասվածքների պատճառով նա բաց է թողել մյուս 63 հանդիպումները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Նեյմարը նորից վնասվածք ստացավ: