Հայտնի է «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման օրը
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման նոր ամսաթիվը:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Երկու ակումբներն էլ համաձայնություն են հայտնել և պատրաստ են խաղալ այդ օրը:
Հիշեցնենք, որ հանդիպումը պիտի կայանար հոկտեմբերի 26-ին, սակայն Կատալոնիայում տեղի ունեցող ցույցերի պատճառով այն հետաձգվեց: