Պաշտոնական. Թուրքիան դադարեցնում է Սիրիայում ռազմական գործողությունները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Սիրիայի հյուսիսում ծավալած ռազմական գործողությունները: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Միևնույն ժամանակ հայտարարության մեջ ասված է, որ գործողությունը դեռ ավարտված չէ, և թուրքական զորքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործել ըստ իրավիճակի թելադրանքի: