Հոնկոնգը կչեղարկի «Արտահանձնման մասին» աղմկահարույց օրենքը
Հոնկոնգի իշխանությունները հետ են կանչել «Արտահանձնման մասին» աղմկահարույց օրենքը, ինչի պատճառով մի քանի ամիս բազմամարդ ցույցեր էին անցկացվում քաղաքում:
Դեռևս սեպտեմբերին Հոնկոնգի ադմինիստրատիվ ղեկավար Քերրի Լաամը խոստացել էր հանրությանը, որ մինչ հոկտեմբերի 16-ը հետ կկանչի «Արտահանձման մասին» օրենքը:
Որոշ տեխնիկական խնդիրների պատճառով օրենքը հետ կանչվեց մի փոքր ուշացումով: