Ավստրիան 750 հազար եվրո գումար է հատկացրել Սիրիայի համար
Վիեննան 750 հազար եվրո գումար է հատկացրել՝ Սիրիայում խաղաղ բնակչության պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Ալեքսանդր Շալենբերգը:
«Սիրիայում իրավիճակը ծայրահեղ ծանր է, այդ իսկ պատճառով էլ պետք է արագ գործել: Ավստրիան ամեն կերպ կաջակցի Սիրիայի խաղաղ բնակչությանը:
Շատ կարևոր է, որպեսզի Սիրիայում բաց մնան մարդասիրական միջանցքները՝ բնակչությանն անհրաժեշտ պարեն և դեղորայք մատակարարելու համար»,- ասել է Շալենբերգը: