Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Ա. Սարգսյանի հրամաններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ թոշակի անցնելու կապակցությամբ։