Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի․ Փաշինյան
Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչեւ 5 միլիոն դրամ՝ ներառյալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի»,- հավելել է նա: