Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հոկտեմբերի 22-ին, ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջեւ կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն եւ առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է Օվերն-Ռոն-Ալպ շրջանում: Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի առավել խորացմամբ: Օվերն-Ռոն-Ալպ շրջանը Ֆրանսիայի տնտեսության առաջատարներից է, եւ ես համոզված եմ, որ մենք համագործակցության համար փոխադարձ հետաքրքրության ոլորտներ կգտնենք»: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ եւ կայացած է համարել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը՝ նշելով, որ հայ եւ ֆրանսիական շուրջ 30 քաղաքների միջեւ առկա են համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրեր, որից 1 տասնյակից ավելին հենց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանից են, անցկացվում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ, որոնց հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2020 թ. աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Անդրադառնալով ընթացիկ փոխգործակցությանը՝ վարչապետը կարեւորել է 2018 թ. ապրիլից Երեւան-Լիոն-Երեւան ուղիղ չվերթի գործարկումը, Լիոնի հետ կրթական համատեղ ծրագրերը, որոնց շրջանակում փոխշահավետ համագործակցում են Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանները, Երեւանի ճարտարապետական համալսարանն ու Սենթ Էթիենի ճարտարագիտական բարձրագույն ազգային դպրոցը, արդյունավետ գործում է Երեւանում Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնը:

Լորան Վոքիեն ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Նիկոլյա Դարագոնը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքների հետ քույր քաղաքների ղեկավարները՝ Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Դեսին Շարպի քաղաքապետ Լորանս Ֆոտրան եւ Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանը: Նրա խոսքով՝ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հայերը մեծ նպաստ են բերում շրջանի, նաեւ Ֆրանսիայի զարգացմանը, եւ Օվերն-Ռոն-Ալպ շրջանը պատրաստ է կապող օղակի դեր խաղալ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը նշել է, որ ուշադրությամբ հետեւել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այժմ հետեւում է մեր երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, եւ իր՝ Ֆրանսիայի հայաշատ շրջաններից մեկի ղեկավարի առաջին այցը Հայաստան խոսում է փոխգործակցությունն էլ ավելի մեծ թափ հաղորդելու շահագրգռվածության մասին: Նա հեռանկարային է համարել զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի, վերականգնվող եւ արեւային էներգետիկայի, թերմալ ջրերի ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համարժեք ներուժի առկայությունը եւ առաջարկելով փորձագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու համար:

Վարչապետ Փաշինյանը եւս հետաքրքրական է համարել Հայաստանի համար այս ուղղություններով փոխգործակցության խորացումը, ներդրումների ներգրավումը եւ պատրաստակամություն հայտնել առարկայական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումները շարունակել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ աշխատանքի ձեւաչափով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում ֆրանսիական դպրոցի, Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման ծրագրերի ընթացքի շուրջ: