Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ
Հասարակություն

Աշխատավարձը գաղտնի բարձրացնող ու այն արդարացնող պաշտոնյաներին ուսուցիչները ժամանակին պետք է «քոթակեին»

Պետական կառավարման համակարգում պաշտոնյաները, այո՛, պետք է ստանան բարձր աշխատավարձ։ Լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ։

Իրականում Մակունցի ոգեշունչ այս տեքստը մեկնաբանելու ոչինչ չկա․ այն ինքն իրենով խոսուն, ու ՀՀ քաղաքացիների համար «խոստումնալից է» հնչում։

Պարզապես փոքրիկ հիշեցում․

Մակունցը հանդիսանում է ԱԺ մեծամասնությունը ներկայացնող այն խմբակցության ղեկավարը, որի ներկայացուցիչներն իրենց համարում են հեղափոխության ջատագովներ ու հանդես են գալիս ամպագոռգոռ հայտարարություններով, թե ամեն ինչ լավ է լինելու։

Նրանք տարբեր առիթներով չեն զլանում հայտարարել, թե հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկը այն է, որ քաղաքացիները լավ ապրեն, որ նրանց աշխատավարձերը բարձրանան։

Կարելի է մտածել, որ իշխանությունները խաբում են, բայց մյուս կողմից էլ ախր չպետք է մոռանալ, որ «հեղափոխությունից» հետո աշխատավարձի բարձրացումներ իսկապես եղել են․ հետո՞ ինչ, որ միայն պաշտոնյաների աշխատավարձերն են բարձրացել․․․ պաշտոնյաններն էլ են քաղաքացիներ, չէ՞․․․

Ինչ վերաբերվում է Մակունցին, ապա նա համարձակություն չունի ընդդիմանալ այդ ամենին, նա կա'մ պետք է արդարացնի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, կա՛մ, հետ քայլի իրենց տուն (դա լավագույն դեպքում)․․․ ու քանի որ նա գիտակցում է, որ կարող է «բարձրյալի» ցասմանն արժանանալ, ուստի ավելորդ ոչ մի խոսք իրեն թույլ չտվեց, հայտարարելով, թե գործադիրի հետ կքննարկի, հետո կմեկնաբանի տեղի ունեցածը։

Այն նույն գործադիրի, որի «պարագլուխը» նաև «հեղափոխությունն» էր գլխավորում, որ հայտարարում էր, թե նախկին իշխանությունը գաղտնի պարգևատրումներ է արել ու աշխատավարձեր բարձրացրել, ու, որ այդ ամենին վերջ է տրվելու՝ աշխատավարձերի համատարած բարձրացում ու թափանցիկություն են ապահովելու․․․ ասաց, ու մոռացավ։ Հիմա գաղտնի պաշտոնյաների աշխատավարձև և' բարձրացնում են, և' պարգևատրում նրանց։

Ինչևէ․․․ այստեղ կա մեկ այլ ցավալի փաստ ևս։

Կառավարությունը հայտարարում է, թե կբարձրանան նաև ուսուցիչների աշխատավարձերը։ Հետաքրքիր է, ուսուցիչների աշխատավարձը ևս նույն տրամաբաությամբ ու նույն «գնաբանությամբ» են բարձրացվելո՞ւ, թե՞ բարձր աշխատավարձը միայն պաշտոնյաների համար է, ինչպես Մակունցն է ասում։

Այս ամենն իրականում նվաստացուցիչ է․ քայլարածները նվաստացնում են այն խավին, ովքեր առաջինը միացան իրենց քայլին ու նպաստեցին իշխանափոխությանը։ Դպրոցականների, բուհերի ու հենց ուսուցիչների և դասախոսների դասադուլների շնորհիվ իշխանության եկածները, այսօր կոպեկներ են նետում՝ «չալախաջը» պահելով իրենց։

Մյուս կողմից էլ երևի ճիշտ են անում․․․ հավանաբար նոր իշխանության ներկայացուցիչների ուսուցիչներն այնքան էլ լավը չեն եղել ու ճիշտ չեն դաստիարակել իրենց աշակերտներին, և հիմա սրանք քենախնդրորեն փորձում են ընդգծել իրենց սոցիալական տարանջատումը։ Եթե լավ դաստիարակեին ու ժամանակին քոթակեին, ապա սրանք ո՛չ թե կհայտարարեին, թե լավ ենք անում, որ մեր աշխատավարձը բարձրացնում ենք, այլ երախտագիտորեն վարձահատույց կլինեին՝ իրենց ստացած դաստիարակության համար։

Իհարկե, դեռևս խնդիր կա թե՛ առողջական համակարգի, թե՛ մյուս ոլորտների  աշխատակիցների վարձատրության հետ կապված, բայց առայժմ ձեռնապահ մնանք մյուսներին ևս անդրադառնալուց, քանի որ այս դասը պաշտոնյաների ու նրանց աշխատավարձի մասին է, սա դեռ «մարսել է հարկավոր»։

Իսկ Մակունցը արդեն վարձատրված է՝ նա հետ չի քայլի, որովհետև իր գնահատականով շոյեց գործադիրի ականջը։

Արմինե Մկրտումյան