Իսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է

Հոդացավեր. որո՞նք են պատճառներն ու ում դիմել

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում:

Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում: Հոդի ձևախախտումը և հաշմանդամության զարգացումը կարելի է կանխել, եթե բուժումը սկսվի հիվանդության զարգացման վաղ շրջանում: Այս տեսակետն է միշտ պնդում բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վալենտինա Վարդանյանը և հիվանդների հետ շփումներում, և դասավանդելիս: Նա դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի թերապիայի բաժանմունքի ռևմատոլոգն է, աշխատում է նաև Էկոսենս ախտորոշիչ կենտրոնում, ունի պացիենտների կայուն հոսք:

«Եթե հոդերը ժամանակին չբուժվեն, ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր ու կառաջանան անդառնալի փոփոխություններ, որոնք բուժել մենք անկարող կլինենք ու կզարգանա հաշմանդամություն: Ռեւմատոլոգիական հիվանդություններից շատերը համակարգային հիվանդություններ են, և դրանք անտեսելու դեպքում կարող է զարգանալ ներքին օրգանների, օրինակ, երիկամների, սրտի, ուղեղի, թոքերի ախտահարում: Կարող են առաջանալ նաև կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ»,- այս կարգի խնդիրներ ունեցողներին հուշում է մասնագետ Վալենտինա Վարդանյանը:

Հոդերի դեգերատիվ հիվանդությունները, օրինակ, օստեոարթրիտը, ավելի հաճախ զարգանում են 50-ն անց մարդկանց մոտ, հիվանդության թիրախում մեծամասամբ կանայք են:

Պացիենտի համար նաև ընկեր

Ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ Հայաստանում եւ արտերկրում բուժման եղանակները տարբեր չեն: Միգուցե Հայաստանում ռևմատոլոգները շատ չեն, բայց կարողանում են հետևել աշխարհում բժշկագիտության զարգացման ռիթմին, վերապատրաստումների, կոնֆերանսների են գնում, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցում: Բուժման ընթացքում էլ առաջնորդվում են Եվրոպական կամ ամերիկյան առողջապահական ուղեցույցներով: Արտերկրի հետ տարբերությունը, սակայն, դեղորայքի օգտագործման մեջ է:

«Եթե սինթետիկ դեղամիջոցները չեն օգնում որոշակի հիվանդությունների համար, անհրաժեշտ է նշանակել բիոլոգիական դեղամիջոցներ: Դրանք ստացվում են գենային ինժեներիայի միջոցով եւ չափազանց արդյունավետ են, որոնց շնորհիվ ռևմատոլոգիան բավականին առաջ է գնացել վերջին 10-15 տարիների ընթացքում։ Արդյունավետ են, սակայն բավականին թանկ արժեն: Եվրոպայում կամ Ամերիկայում կենսաբանական թիրախային այդ դեղամիջոցները կամ մտնում են առողջապահական ապահովագրության մեջ, կամ հիվանդներին անվճար տրվում են պետության կողմից: Հայաստանում այդ դեղամիջոցները չեն ընդգրկվել պարտադիր դեղամիջոցների ցանկում: Հիվանդը հիմնականում ի վիճակի չի գնել, քանի որ մեկ ինֆուզիայի արժեքը կարող է լինել 1500 դոլար»,- տարբերություններն ու նմանությունները ներկայացնում է բժշկուհին:
Վալենտինա Վարդանյանին փորձը բերել է այն համոզման, որ բացի դեղորայքային բուժումից, քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է նաև հոգեբանական աջակցություն։ Հայաստանում այդ օղակը պակասում է, չկան ֆորումներ, հիվանդների համար նախատեսված հատուկ խմբեր՝ ընդհանուր հարթակ, որտեղ կարող են հանդիպել, խոսել, իրար աջակցել հոգեբանորեն։ Արտասահմանում դրան շատ մեծ նշանակություն են տալիս։

«Եթե, օրինակ, ամիսը մեկ տվյալ հիվանդը գրանցված է բժշկի մոտ, նա այդ ընթացքում մի քանի անգամ պետք է հանդիպի հոգեբանին, շփվի իր հիվանդությունն ունեցող այլ մարդկանց հետ: Դա բուժման չափազանց կարևոր փուլ է, որը մեզ մոտ բացակայում է։ Ամբողջ հոգսն ու պատասխանատվությունը մնում է բժշկի վրա: Փաստորեն, բացի դեղորայքային նշանակումներից, բժիշկը նաև հոգեբանի դեր է ստանձնում»,- ասում է նա:
Ըստ նրա՝ կարևոր է, որ հիվանդը հարմարվի իր բժշկի հետ, ստեղծվի պացիենտ-ռևմատոլոգ փոխվստահության ու փոխգործակցության կապ: Յուրաքանչյուր պացիենտ ընտրում է այն բժշկին, ում հետ իրեն ավելի ապահով է զգում:

Բժիշկ Վալենտինա Վարդանյանի աշխատանքի տարբերիչ կողմն այն է, որ նա իր հիվանդների հետ հարազատանում է: Մարդիկ տարիներ շարունակ այցելում են, ստանում շարունակական խորհրդատվություն, հսկողություն ու բուժում: Այդ հարազատացումն անխուսափելի է, ակամայից բժիշկը տարիներ շարունակ որոշակի դեր ու մասնակցություն է ունենում իր պացիենտի կյանքում: Դրա համար կարևոր է, որ պացիենտը գտնի իր բժշկին: Այդ դեպքում միայն բժիշկը կդառնա նաև հոգեբան ընկեր:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական, mednews.am