«Թաքունը վիրավորական է». Ծառուկյանը դատապարտում է նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Ի թիվս տարբեր թեմաների` ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարություններին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին:
Գագիկ Ծառուկյանն անընդունելի է համարել Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչպես է ԲՀԿ նախագահը մեկնաբանում նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու մասին տեղեկությունը: