Բուքմեյքերներն ու մասնագետները վստահ են, որ «Ոսկե գնդակը» կստանա «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը
Արդեն այսօր հայտնի դարձավ, թե ովքեր կպայքարեն Ոսկե գնդակին տիրանալու համար: Հատկանշական է, որ նախորդ տարվա հաղթող Լուկա Մոդրիչն անգամ չկար այդ 30 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր կպայքարեն հեղինակավոր մրցանակի համար:
Եվ արդեն հիմա աշխարհի մի շարք բուքմեյքերները սկսել են հասկանալ, թե իրականում այս տարի ով կհաղթի այդ մրցանակը: Այս պահի դրությամբ բուքմեյքերները հավատում են Վիրջիլ վան Դեյքի հաղթանակին:
Ընդծենք, որ մարզական վերլուծաբանները ևս նշում են, որ Վան Դեյքի հաղթանակը անխուսափելի է: